Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Հայաստանում կա միանձնյա իշխանություն

Հայաստանում կա միանձնյա իշխանություն
05.12.2025 | 13:27

Կոնկրետ անձի շուրջ և կոնկրետ անձի կամքով ձևավորված իշխանությունը Հայաստանը վերածել է «ժողովրդավարությունից դեպի ավտորիտարիզմ անցման» պետության։

Սրա համար կան բազմաթիվ գործոններ՝ պարտված պատերազմ, իշխանության հեղինակազրկում, սոցիալական և տնտեսական նախաճգնաժամային վիճակ, քաղաքական մշակույթի բացակայություն, հանրային վերահսկողության բացակայություն (ի դեպ, հանրային վերահսկողության իսնտիտուտներից մեկն էլ Հանրային խորհուրդն է, որը սովորական կառավարության մի կցորդ մարմին է, առանց խորքային բովանդակության և հանրային վստահության), քաղաքացիական հասարակության դեֆորմացիա (երբ քաղաքացիական հասարակության ինստիտուտը յուրացվում է իշխանության կողմից և դրա ներկայացուցիչները նշանակովի են, կտրված հասարակությունից և սերտաճած պետությանը՝ Բաքվի քարոզչական հնարաքները ՀՀ բերած կեղծ քաղհասարակության ներկայացուցիչները վկա)։

Այսպիսով՝ Հայաստանն այսօր ժողովրդավարությունից դեպի ավտորիտարիզմ անցման փուլում գտնվող պետություն է, որտեղ կա ավտոկրատը, ով կարող է անել ամեն ինչ և չպատժվել, սակայն սեփական հայեցողությամբ պատժել կամ չպատժել այլոց։

Իսկ որ ամենից կարևորն է՝ հիմնական մրցակիցներին մեկուսացնում է, հռչակում հակապետական, դավաճան, թալանչի․․․ այս բոլորը ավտորիտաիզմին բնորոշ երևույթներ են։

ՈՒստի՝ Հայաստանը ժողովրդավարությունից դեպի ավտորիտարիզմ անցման փուլում գտնվող պետություն է։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1078

Մեկնաբանություններ

cr-link"> Խմում են 2050-ի տես­լա­կա­նի կե­նա­ցը